Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը կվերանայվեն

Գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը կվերանայվեն
17.04.2014 | 14:36

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի նախագծեր:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ